Սովորեք Feedom Academy Armenia-ի հետ միասին

Կառուցվածքային կրթություն, փորձառու մենթորներ և իրական շուկայական գործիքներ — մեկ հարթակում։

Ծանոթանալ դասընթացներին

1000+

Ուսանող

8+

Տարի շուկայում

40+

Դասընթացներ

Մեր դասընթացները

default image

The Investment Engine and How It Works

Տևողություն - 3 ժամ

The Investment Engine and How It Works դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր չունեն փորձ կամ ունեն միայն մակերեսային գիտելիքներ ֆինանսական շուկաների վերաբերյալ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ֆոնդային շուկայի գործունեության հիմունքներին և կուսումնասիրեն արժեթղթերի հետ աշխատանքի հիմնական ասպեկտները, ներառյալ բաժնետոմսերը, պարտատոմսերը և ինդեքսները:


🔒Շուտով հասանելի

Իմանալ ավելին
default image

The Investors Map

Տևողություն - 1 ժամ

«Investor’s Map»ը նախատեսված է սկսնակ ներդրողների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ բորսայական շուկաներին։ Կուրսը կօգնի հասկանալ ֆոնդային շուկայի տրամաբանությունը, հիմնական գործիքները (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ֆոնդեր) և ռիսկերի հետ աշխատելու առողջ մոտեցումը, որպեսզի որոշումները չընդունեք պատահական խորհուրդների կամ էմոցիաների ազդեցությամբ։

Արժեք- 25.000 AMD

Իմանալ ավելին
default image

Magic of The Stock Market

Տևողություն - 3 ժամ

Դասընթացը նախատեսված է ֆինանսական շուկաների մասին հիմնական գիտելիքներ ունեցող մասնակիցների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ավարտել են Say Hello to Investments մաստեր կլասը: Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները տեխնիկական վերլուծության վերաբերյալ, կսովորեն, թե ինչպես բացահայտել թրենդները և աշխատել տարբեր ժամանակային շրջանակների հետ, կսովորեն ճանաչել գծապատկերների օրինաչափությունները և օգտագործել պարզ և արդյունավետ մաթեմատիկական տատանումներ և ցուցիչներ:






🔒Շուտով հասանելի

Ում համար են դասընթացները

Փորձառու ուսուցիչներ

Սկսնակ ներդրողների համար Նրանց համար, ովքեր առաջին անգամ են մոտենում ֆինանսական շուկաներին։ Ծրագիրը ձևավորում է ճիշտ հիմք՝ կանխելով այն սխալները, որոնք հաճախ թանկ են արժենում սկզբնական փուլում։

Փորձառու ուսուցիչներ

Ձեռներեցների և մասնագետների համար
Նրանց համար, ովքեր արդեն կայացնում են ֆինանսական որոշումներ, սակայն ցանկանում են դրանք հիմնել շուկայական խոր վերլուծության և կառուցվածքային մտածողության վրա։

Փորձառու ուսուցիչներ

Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար
Նրանց համար, ովքեր ունեն նախնական պատկերացումներ ներդրումների մասին, սակայն ձգտում են անցնել մասնագիտական մակարդակի՝ հստակ մեթոդաբանության և գործնական կիրառման միջոցով։

Դասընթացների ավարտին տրվում է սերտիֆիկատ

Ավարտելով դասընթացը՝ դուք կստանաք պաշտոնական սերտիֆիկատ, որը հաստատում է ձեր նոր գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները։

Մասնակիցները ստանում են ճանաչված սերտիֆիկատ, որը կարող եք օգտագործել աշխատանքի դիմելիս կամ մասնագիտական պրոֆիլում (LinkedIn) ներկայացնելու համար։

default image

Մեր թիմը

default image

Գեորգի Մելքոնյան

Freedom Academy Armenia-ի ղեկավար

  • Տնտեսական գիտությունների թեկնածու, մասնագիտացում՝ ֆինանսներ և հաշվապահական հաշվառում
  • Ունի ավելի քան 8 տարվա փորձ մակրոտնտեսական և ներդրումային վերլուծությունների ոլորտում
  • 40-ից ավելի գիտական և վերլուծական հրապարակումների հեղինակ է, որոնք նվիրված են ներդրումային ռազմավարություններին, կենսաթոշակային համակարգերին և ֆինանսական շուկաների կարգավորմանը
  • Ճանաչված փորձագետ է կենսաթոշակային ներդրումների ոլորտում, մասնագիտացած կուտակային ակտիվների կառավարման վրա
  • Հրավիրվել է որպես փորձագետ՝ ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների կողմից
  • Հանդես է եկել որպես հրավիրված բանախոս Հայաստանի և արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններում՝ ներկայացնելով արդի տնտեսական և ներդրումային խնդիրներ

Իզաբելլա Մանուկյան

Դասընթացավար Freedom Academy Armenia-ում

  • Ունի ավելի քան 14 տարվա դասավանդման փորձ կրթական ոլորտում։
  • Փորձառու ներդրումային խորհրդատու է՝ համագործակցել է տարբեր ծավալների և կառուցվածքի ներդրումային պորտֆելների հետ։
  • Պարբերաբար հանդես է գալիս վեբինարների, սեմինարների և հանրային ելույթների ձևաչափով՝ ներդրումների ոլորտը ներկայացնելով հասանելի ու մատչելի լեզվով։
  • Մշակել է ուսուցման հեղինակային մեթոդաբանություն, որը համադրում է տեսությունը և պրակտիկան՝ խթանելով մասնակցության ակտիվությունը և բարձրացնելով արդյունավետությունը։
  • Նպաստում է ֆինանսական գրագիտության տարածմանը լայն լսարանի շրջանում՝ ընդգծելով դրա կարևորությունը անձնական և հասարակական բարեկեցության ապահովման գործում։
default image
default image

Արթուր Հովականյան

Դասընթացավար Freedom Academy Armenia-ում

  • Արժեթղթերի շուկաներում առևտրի ավելի քան երեք տարվա փորձ (բաժնետոմսեր, ETF-ներ, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ)։
  • Ֆինանսների ոլորտում չորս տարվա աշխատանքային փորձ, ներառյալ ներդրումային խորհրդատվություն և վերլուծություն։
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ մասնագիտացում «Ֆինանսներ և արժեթղթերի շուկաներ»։
  • Ներդրումների և ֆինանսական գրագիտության ոլորտում դասավանդման և մենթորության ավելի քան երկու տարվա փորձ։
  • Խորը գիտելիքներ տեխնիկական և հիմնարար վերլուծության ոլորտում՝ դրանց գործնական կիրառման հմտություններով։

Կապ մեզ հետ

Our friendly team would love to hear from you.

form-1