
ԱՄՆ-ԻՐԱՆ լարվածություն
ԱՄՆ–Իրան լարվածության ֆոնին շուկաների հիմնական ռիսկը ոչ թե ռազմական գործողություններն են, այլ նավթի գները։ 🌐
Չնայած Իրանը ապահովում է համաշխարհային նավթարդյունահանման մոտ 3%-ը, առավել կարևոր գործոնը Օրմուզի նեղուցն է, որով անցնում է աշխարհի նավթի շուրջ 20%-ը։ Ցանկացած խափանում այստեղ անմիջապես ազդում է գլոբալ առաջարկի վրա։ 💻
Դիտարկում ենք 3 հիմնական սցենար 🧭
⏺ Մեղմ սցենար
Հարվածները սահմանափակ են, մատակարարումները չեն խաթարվում → նավթը կարճաժամկետ աճում է, հետո կայունանում։
⏺ Բազային սցենար
Իրանի արտահանման նվազում կամ ենթակառուցվածքների վնաս → նավթի գինը կարող է աճել մոտ +$8 մեկ բարելի համար։
⏺ Բացասական՝ «Օրմուզի սցենար»
Նեղուցով նավարկության խափանում → նավթը կարող է գերազանցել $100/barrel, ինչը լուրջ ճնշում կստեղծի համաշխարհային շուկաների և ինֆլյացիայի վրա։
Այս պահին նավթային շուկաները փակ են, ու գների արձագանքը դեռ չի երևում, սակայն առաջիկա օրերին հենց նավթի դինամիկան կլինի գլոբալ շուկաների գլխավոր ցուցիչը։ ⏱
Ինֆորմացիան եկամուտի վերածելու համար միացեք «ներդրումներ մենթորի հետ» բաժանորդագրությանը։ 🚀

Հեղ.՝ Valentina Grigoryan
Հրապարակվել է ՝ 02 Ապր 2026