Օնլայն

Պարտատոմսեր պարզ լեզվով

Խոսնակ(ներ)՝ Իզաբելլա Մանուկյան

Անվճար

Ներառված դասեր ՝ 1
Մակարդակ՝ սկսնակ
Շուտով
Պարտատոմսեր պարզ լեզվով

Դասընթացի մասին

Ի՞նչ կսովորեք 
 
Պարտատոմսերը կայուն եկամուտ ստանալու վստահելի միջոց են։ Մենք կներկայացնենք տեղական ներդրումային շուկայի հնարավորությունները՝ բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ավանդներ, որպեսզի ընտրեք լավագույն տարբերակը։ Team Holding-ը ձեր վստահելի գործընկերն է՝ առաջարկելով պարտատոմսերի հստակ պարամետրեր և միջոցների օգտագործման թափանցիկություն։ Դուք կսովորեք ներդրողի հիմնական առավելությունները և կստանաք քայլ առ քայլ ուղեցույց պարտատոմսեր ձեռք բերելու համար։ Այս ծրագիրը կօգնի ձեզ վստահորեն սկսել ներդրումները և ձևավորել սեփական պորտֆելը։
 
Մարաթոնի ծրագիր
01
Պարտատոմսերը ՝ որպես կայուն եկամուտ ստանալու միջոց
Պարտատոմսերը վստահելի ներդրումային գործիք են, որոնք ապահովում են ֆիքսված եկամուտ նվազագույն ռիսկով։ Իմացեք, թե ինչու են դրանք համարվում ամենաանվտանգ ներդրումային տարբերակներից մեկը։
02
Տեղական ներդրումային շուկան . բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ավանդներ: Ի՞նչ ընտրել:
Մենք կներկայացնենք տեղական շուկայի ներդրումային հնարավորությունները, դրանց առանձնահատկությունները և առավելությունները, որպեսզի ընտրեք լավագույն ռազմավարությունը ձեր նպատակների համար։
03
Team Holding՝ վստահելի գործընկեր
Team Holding-ը ապահովում է թափանցիկություն, վստահելիություն և մասնագիտական աջակցություն ներդրման յուրաքանչյուր փուլում՝ երաշխավորելով ձեր միջոցների անվտանգությունը։
04
Պարտատոմսերի պարամետրեր
Ծանոթացեք պարտատոմսերի հիմնական բնութագրերին՝ ժամկետներ, եկամտաբերություն, արժույթ և տեղաբաշխման պայմաններ, որպեսզի կայացնեք ճիշտ որոշումներ։
05
Առավելությունները ներդրողի համար
Պարտատոմսերը ապահովում են կայուն եկամուտ, նվազագույն ռիսկ և պորտֆելի դիվերսիֆիկացիա։ Իմացեք, թե ինչու են դրանք հարմար թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ներդրողների համար։
06
Ինչպե՞ս են օգտագործվելու միջոցները
Մենք մանրամասն կներկայացնենք, թե ինչպես են օգտագործվելու ներգրավված միջոցները՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետություն։
07
Ինչպե՞ս ձեռք բերել
Քայլ առ քայլ ուղեցույց պարտատոմսեր ձեռք բերելու համար՝ ճիշտ թողարկման ընտրությունից մինչև գործարքի ձևակերպում և եկամտի ստացում։
 
Ու՞մ համար է
01
Կայուն եկամուտ փնտրող անձինք
Յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է ցածր ռիսկային ներդրումային գործիքներով, օրինակ՝ պարտատոմսերով, կանխատեսելի եկամուտ ստանալու համար:
02
Սկսնակների
Նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել ֆոնդային շուկայի և ներդրումների վերաբերյալ հմտություններն ու գիտելիքները, ինչպես տեսակ

Ինչ կսովորես այս դասից

Ներառված դասեր

Առաջիկա դաս

Խոսնակ(ներ)՝

Իզաբելլա Մանուկյան

 

  • Ունի ավելի քան 14 տարվա դասավանդման փորձ կրթական ոլորտում։
  • Փորձառու ներդրումային խորհրդատու է՝ համագործակցել է տարբեր ծավալների և կառուցվածքի ներդրումային պորտֆելների հետ։
  • Պարբերաբար հանդես է գալիս վեբինարների, սեմինարների և հանրային ելույթների ձևաչափով՝ ներդրումների ոլորտը ներկայացնելով հասանելի ու մատչելի լեզվով։
  • Մշակել է ուսուցման հեղինակային մեթոդաբանություն, որը համադրում է տեսությունը և պրակտիկան՝ խթանելով մասնակցության ակտիվությունը և բարձրացնելով արդյունավետությունը։
  • Նպաստում է ֆինանսական գրագիտության տարածմանը լայն լսարանի շրջանում՝ ընդգծելով դրա կարևորությունը անձնական և հասարակական բարեկեցության ապահովման գործում։