Practical Trading
Խոսնակ(ներ)՝ Գեորգի Մելքոնյան
500000 AMD
Ներառված դասեր ՝ 1Դասընթացի մասին
Դասընթացի մասին
Դասընթացը նախատեսված է ֆինանսական շուկաների վերաբերյալ արդեն որոշակի հիմնարար գիտելիքներ ունեցող մասնակիցների համար, ովքեր ցանկանում են զարգացնել տեխնիկական վերլուծության գործնական կիրառման հմտությունները և ձևավորել համակարգված մոտեցում առևտրային որոշումների կայացման գործընթացում։
Դասընթացի ընթացքում կուսումնասիրեք տեխնիկական վերլուծության հիմնական սկզբունքներն ու գործիքները, շուկայի թրենդները, տարբեր ժամանակային շրջանակները (timeframes),գծապատկերային օրինաչափությունները (chart patterns),ինչպես նաև առավել լայնորեն կիրառվող տեխնիկական ինդիկատորներն ու մաթեմատիկական ցուցիչները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առևտրային ռազմավարությունների կառուցմանը։ Դասընթացավարը կներկայացնի իր գործնական ռազմավարությունները, կբացատրի տարբեր գործիքների համադրման տրամաբանությունը և դրանց կիրառումը իրական շուկայական իրավիճակներում։
Ինչ կսովորես այս դասից
Ինչ կսովորես այս դասընթացից
Տեխնիկական վերլուծության հիմունքներից մինչև առևտրային ռազմավարությունների կառուցում և գործնական կիրառում։
• Վերլուծության հիմնական գործիքները
• Վերլուծության հարթակների ակնարկ
• Թրենդի որոշման մեթոդներ
• Timeframes-ի նշանակությունը տարբեր ռազմավարությունների համար
• Եռանկյուններ և այլ chart patterns
• Պատկերների ճանաչում և մեկնաբանություն
• Գնի հնարավոր շարժի գնահատում
• Պարզ և արդյունավետ ինդիկատորներ
• Ինդիկատորների համադրում՝ ազդանշաններն ուժեղացնելու համար
• Գործնական կիրառում տարբեր ակտիվների դեպքում
• Մուտքի և ելքի կանոններ
• Ռիսկերի կառավարում
• Քեյսերի վերլուծություն և սխալների քննարկում
• Անհատական առաջադրանքներ և խմբային վարժություններ
• Ձեռք բերված գիտելիքների հետագա կիրառման ուղղություններ
• Առաջարկություններ ներդրումային ոլորտում հետագա ուսուցման և զարգացման համար
Ներառված դասեր
Առաջիկա դասԽոսնակ(ներ)՝

Գեորգի Մելքոնյան
- Տնտեսական գիտությունների թեկնածու, մասնագիտացում՝ ֆինանսներ և հաշվապահական հաշվառում
- Ունի ավելի քան 8 տարվա փորձ մակրոտնտեսական և ներդրումային վերլուծությունների ոլորտում
- 40-ից ավելի գիտական և վերլուծական հրապարակումների հեղինակ է, որոնք նվիրված են ներդրումային ռազմավարություններին, կենսաթոշակային համակարգերին և ֆինանսական շուկաների կարգավորմանը
- Ճանաչված փորձագետ է կենսաթոշակային ներդրումների ոլորտում, մասնագիտացած կուտակային ակտիվների կառավարման վրա
- Հրավիրվել է որպես փորձագետ՝ ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների կողմից
- Հանդես է եկել որպես հրավիրված բանախոս Հայաստանի և արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններում՝ ներկայացնելով արդի տնտեսական և ներդրումային խնդիրներ
- Արժեթղթերի շուկայի վերաբերյալ մի շարք կրթական ծրագրերի հեղինակ է, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ ներդրողների համար
- Ինքնուրույն ներդրող է ԱՄՆ-ի ֆոնդային շուկայում, ապահովելով կայուն շահութաբերություն սեփական ներդրումային ռազմավարությունների միջոցով
- Ակտիվորեն մասնակցում է ֆինանսական գրագիտության տարածմանը՝ հանդես գալով վերլուծական հոդվածներով, հանրային ելույթներով և կրթական նախաձեռնություններով